102-րդ ռազմակայանի պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրությունը մնում է անհանգիստ և բնորոշվում է մի շարք ապակայունացնող գործոնների առկայությամբ, որոնք առնչվում են հայ-ադրբեջանական հակամարտության՝ տարածաշրջանում դիմակայության հնարավոր սրմանը,- «Կրասնայա զվեզդա»-ին հայտարարել է ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի 102 ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին: Այս մասին փոխանցում է Arminfo-ն:
«Եթե Ադրբեջանի ղեկավարությունն ուժային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավասությունը վերականգնելու որոշում կայացնի, ռազմակայանը կարող է միջամտել զինված հակամարտությանը ՀԱՊԿ շրջանակներում ՌԴ պայմանագրային պարտավորություններին համապատասխան», — նշել է նա:
Ռուզինսկին նաև ընդգծել է, որ 102 ռազմակայանն անհապաղ կիրառման մշտական պատրաստության միավորում է, քանի որ դրա կազմում կա 13 հիմնական մարտական ստորաբաժանում և 17 համակողմանի ապահովման ստորաբաժանում: Ուժերի նման ծավալը թույլ է տալիս հաջողությամբ լուծել միավորմանն առաջադրված բոլոր խնդիրները: