Մոսկվան կատեգորիկ կերպով դեմ է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
«Ուկրաինային ՆԱՏՕ մտցնելու փորձերը շատ բացասական կարող է լինել եվրոպական անվտանգության ամբողջ համակարգի համար, և մենք դրան կատեգորիկ կերպով դեմ կլինենք: Այստեղ թաքցնելու բան չունենք», — ասել է Լավրովը` նշելով, որ դա անմիջական կապ ունի Ռուսաստանի հետ:
Լավրովը միաժամանակ հայտարարել է, որ թե´ արևմուտքի և թե՛ արևելքի ներկայացուցիչները պետք է մասնակցեն համազգային երկխոսությանը, որը միտված է կագավորելու երկրի ներքաղաքական իրավիճակը: