տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը կայսրություն չի վերականգնում, այլ կանխում է քաոսի տարածումը դեպի Ռուսատսան. The...

Ռուսաստանը կայսրություն չի վերականգնում, այլ կանխում է քաոսի տարածումը դեպի Ռուսատսան. The Guardian

102
0

russia-st-basils_6026_600x450

Ռուսաստանի իշխանությունները չեն ցանկանում Ուկրաինայի հաշվին վերականգնել «խորհրդային կայսրությունը», այլ ցանկանում են կանխել քաոսի տեղափոխությունը դեպի Ռուսաստան: Այս մասին գրում է The Guardian-ի հեղինակ Մարի Դեժևսկին:

Պուտինը, նրա նախարարները և շատ ռուսաստանցիներ խուճապի մեջ են քաոսի` սահմանն անցնելու հեռանկարից, ինչպես նաև մտահոգված են, որ Ռուսաստանին և ռուսախոս աշխարհին թշնամի ուժերը կարող են առավելություն ստանալ: Ռուսաստանը նաև վախենում է կորցնել Ղրիմի ռազմածովային և ռազմաօդային բազաները, որոնք նա վարձում է վերջին 25 տարիներին, կարծում է The Guardian-ի հեղինակը:

Նշվում է նաև, որ Արևեմուտքում էլ են զգացել ռուսական այս մտահոգությունները, այդ պատճառով է նաև, որ մերժել է իր կողմից ուժային գործողությունների հնարավորությունը: Պարբերականի հեղինակը նաև խորհուրդ է տալիս, որպեսզի բրիտանական կառավարությունը Ղրիմ ներխուժելու մեջ մեղավոր ռուսաստանցիների դեմ պատժամիջոցներ կիրառելուն զուգահեռ քններ և հայտանբերեր նույն ռուս գործարարների կողմից անօրինական գումարների ներդրման փաստերը Մեծ Բրիտանիայի տնտեսությունում: