Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի խնդրանքով որոշակի փոփոխություններ է մտցրել Ադրբեջանին զենքի մատակարարման հարցում: Այս մասին տեղեկացնում է շվեյցարական ISN-ը` տեղեկացնելով, որ խոսքը վերաբերում է հարձակվողական զենքի մասին:
Լեհաստանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ Մարտին Պիոտրովսկին ասել է, որ Ռուսաստանը չի ցանկանում փոխել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, այդ պատճառով խնդրել է իսրայելական կողմին շտկումներ մտցնել Ադրբեջանի հետ զենքի մատակարարման հարցում:
Ադրբեջանն Իսրայելից ամենաշատ զենք գնող երկրներից է: Միայն նախորդ տարի կողմերի միջև ստորագրվել է 1,5 մլրդ դոլարի պայմանագրեր: