Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում ավարտվեց գեղասահքի մրցաշարը։
Կանանց մրցումներում գերազանց հանդես եկավ ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելինա Սոտնիկովան, ով երկու պարերի արդյունքում վաստկեց 224.59 միավոր և հռչակվեց օլիմպիական խաղերի չեմպիոն։
219.11 միավորով երկրորդ տեղում հարավկորեուհի Յոն Ա Կիմն է, երրորդը՝ իտալուհի Կարոլինա Կոստները (216.73 միավոր)։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը երրորդ ոսկե մեդալը նվաճեվ գեղասահքում։