տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը դժգոհում է Ժնևում վեցյակի անանուն աղբյուրներից

Ռուսաստանը դժգոհում է Ժնևում վեցյակի անանուն աղբյուրներից

193
0

970982837

Ռուսաստանի Դաշնությունն անարդար է համարում արևմտյան որոշ շրջանակների` իբրև Ժնևում Իրանի և «վեցյակի» բանակցությունների հնարավոր ձախողումների հիմնական պատասխանատու իրանական կողմին ներկայացնելու փորձերը: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«ՌԴ-ն մտահոգված է ժնևյան բանակցությունների միակողմանի լուսաբանումից, որը տեղի է ունենում արևմտյան լրատվամիջոցներում: Տպավորություն է ստեղծվում, որ արևմտյան պատվիրակություններում անանուն աղբյուրներն ամեն ինչ անում են, որպեսզի բանակցություններում առաջընթացի հնարավոր բացակայության պատասխանատվությունը դնեն իրանական կողմի վրա»,- ասել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ այսօր Ժնևում ընթանում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, որտեղ սպասվում է Իրանի և «վեցյակի» միջև համաձայանագրի ստորագրում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here