Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը Երևանում հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) դիտորդի կարգավիճակ ստանա:
«Դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին։ ՀԱՊԿ-ը միշտ ողջունելու է համագործակցությունը ԽՍՀՄ բոլոր նախկին հանրապետությունների հետ: Մենք բոլորս ժամանակին եղել ենք միասնական ընտանիք: Մենք շատ ընդհանուր բան ունենք: Սա վերաբերում է նաև, այսպես ասած՝ բոլոր նախկին հանրապետությունների զինված ուժերի որոշակի հավասարակշռությանը»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը՝ պատասխանելով Ադրբեջանին ՀԱՊԿ-ի դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հավանականության հարցին:
«Մենք վարում ենք շատ կշռադատված և մտածված քաղաքականություն ՀԱՊԿ բոլոր երկրների և, մասնավորապես, Ադրբեջանի հետ՝ կապված ռազմատեխնիկական համագործակցության հետ»,- ասել է նա:
Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են հավաքական. «Քննարկումներից հետո, եթե ՀԱՊԿ-ը ընդունի նման որոշման անհրաժեշտությունը, ապա այն կընդունվի կազմակերպության կանոնադրությանը, կանոնակարգին և կանոններին համապատասխան»։
Նրա խոսքով, ՌԴ-ն շահագրգռված չէ հակամարտություն սրմամբ, այլ ամեն օգնելու է հակամարտության կարգավորմանը:
Հիշեցնենք, որ Յուրի Բորիսովը մասնակցում է սեպտեմբերի 10-12-ը Երևանում անցկացվող ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստին: