տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը բացեիբաց գրոհում է արեւելյան Ուկրաինան․ Ռասմուսեն

Ռուսաստանը բացեիբաց գրոհում է արեւելյան Ուկրաինան․ Ռասմուսեն

61
0

rasmussen-anders-fogh1

Ռուսաստանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայում, խոսքն արդեն ակնհայտ ագրեսիայի մասին է։ Այս մասին հայտարնրել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը Ուլեսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Մենք դրամատիկ փոփոխութոյւններ ենք տեսնում անվտանգության պատկերում՝ Ռուսաստանն արևելքում գրոհում է Ուկրաինան», — ասել է Ռասմուսենը։ Միաժամանակ Ռասմուսենը կարևորել է նախօրեին Վլադիմիր Պուտինի հնչեցրած Դոնբասում կարգավորման ծրագիրը։ Նա ասել է, որ գագաթնաժողովի ժամանակ կհամաձայնեցվի գործողությունների նոր ծրագիր, որի ժամանակ հաշվի կառնվեն Ուկրաինայի շահերը Ռուսաստանի ագերսիայի պայմաններում։