Ռուսամետ ակտիվիստները կրկին հավաքվել են Խարկովի շրջանային խորհրդի շենքի մոտ։ Այս մասին հայտնում է SQ-ն։
Ցույցին մասնակցում է ավելի քան հազար մարդ։ Նրանց պահանջը նույնն է՝ Ուկրաինան դաշնային երկիր հռչակելու նպատակով հանրաքվե անցկացնել, միայն թե դրան ավելացրել են գիշերը ձերբակալված ակտիվիստներին ազատ արձակելու պահանջը։
Ցուցարարները հանդես են գալիս «Ռուսաստա´ն,», «Խարկովը ռուսական քաղաք է», ինչպես նաև ուժայիններին հասցեագրված՝ «ֆաշիստներ» վանկարկումներով։
Այս պահին իրավիճակը խաղաղ է, թեև մի քանի հարյուր մարդ շարունակում է մնալ շրջխորհրդի շենքի առջև։ Նրանք խմբերի են բաժանվել և քննարկում են իրենց առաջիկա անելիքները։