տուն Լուրեր Ռուսական օդուժի նոր էսկադրիլիա «Էրեբունի» օդանավակայանում azatutyun.am

Ռուսական օդուժի նոր էսկադրիլիա «Էրեբունի» օդանավակայանում azatutyun.am

198
0

12FC9122-00A4-4A94-80DA-3C9DF4F089A4_w268_r1«Էրեբունի» օդանավակայանում ստեղծվել է ռուսական օդուժի նոր էսկադրիլիա: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունը:

Ծառայությունը մանրամասնում է, որ եթե Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի օդուժը նախկինում բաղկացած էր միայն МиГ-29 կործանիչներից, ապա այժմ նոր էսկադրիլիայի ստեղծումից հետո ռազմակայանը կունենա նաև Ми-24П, Ми-8МТ, Ми-8СМВ ուղղաթիռներ, «որոնք կօգտագործվեն խնդիրների լայն շրջանակի լուծման համար՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի զորքերի ավիացիոն օժանադակության ժամանակ»:

Նշվում է, նաև որ «Էրեբունի»-ում տեղակայված նոր էսկադրիլիան ավիատեխնիկայով կհամալրվի 2014 թվականի ընթացքում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունը ընդգծում է՝ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական օդուժի խնդիրն է ապահովել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Հայաստանի օդային սահմանների պաշտպանությունը:

Հիշեցնենք, Հայաստանի կառավարության անցած տարվա նոյեմբերի 21-իորոշմամբ հավելյալ տարածքներ փոխանցվեցին երկրում տեղակայված ռուսական ռազմակայանին, ներառյալ՝ «Էրեբունի» օդանավակայանում վառելիքաքսուքային պահեստ կառուցելու համար տարածքներ ու Երևանի Արշակունյաց փողոցի թիվ 7 ռազմական ավանը:

Մանրամասները` azatutyun.am — ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here