Մոլդովան, չնայած Ռուսաստանի կողմից կիրառվող ճնշումներին և պատժամիջոցներին, կարողացել է լուրջ դիվանագիտական և տնտեսական դասեր քաղել։ Այս մասին գրում է The New York Times-ը։
2006 թվականից հետո, երբ Ռուսաստանն արգելեց կամ սահմանափակեց մոլդովական գինիների մուտքը ռուսական շուկա, Մոլդովան, որն իր գինիների 80 տոկոսը սպառում էր Ռուսաստանում, այդ թիվն այսօր հասցրել է 25 տոկոսի, իսկ արտահանման հիմնական բաժինը հասնում է Եվրոպային։ Ընդ որում՝ մոլդովական գինիները համապատասխանում են ամենաբարձր չափանիշներին։
«Նրանք ստիպեցին մեզ անկախ դառնալ», — ասել է Ֆրանսիայում Մոլդովայի դեսպան Օլեգ Սերեբրյանինը։ Նա նշում է, որ Ռուսաստանի հետ առևտրային պատերազմները ոչ մի կապ չունեն 21-րդ դարում տեղի ունեցող զարգացումների հետ։
Հիշեցնենք, որ Մոլդովան արդեն 2009 թվականին իր արտահանման 55 տոկոսը կատարում էր ԵՄ։