տուն Քաղաքական Ռուսական կողմը կարևորում է Փաշինյանի դիրքորոշումը

Ռուսական կողմը կարևորում է Փաշինյանի դիրքորոշումը

336
0

ՌԴ խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է գոհացնի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի և թե՛ Ադրբջանի ժողովրդի շահերը:

Ռուսաստանցի պաշտոնյան Երևանում հայտարարել է, թե ռուսական կողմը կարևորում է Փաշինյանի այդ մոտեցումը: Միաժամանակ Կոսաչովն ափսոսանք է հայտնել, որ Բաքուն համանման հայտարարությամբ հանդես չի եկել: Ըստ նրա՝ փոխադարձ հայտարարությունները կարող են նպաստել հակամարտության կարգավորմանը:

Հավելենք, որ այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երևանում կայացել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը: