տուն Սպորտ Ռուսական ծառայությունները Սոչի 2014-ում գաղտնալսելու են բոլորին. The Guardian

Ռուսական ծառայությունները Սոչի 2014-ում գաղտնալսելու են բոլորին. The Guardian

243
0

0001

Բրիտանական The Guardian-ը գրում է, որ Սոչիի օլիմպիական խաղերի ժամանած սպորտսմեններն ու հյուրերը կենթարկվեն Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում հատուկ ծառայությունների կողմից աննախադեպ վեահսկման: Հետազոտելով պետական գնումների կայքում տեղադրված փաստաթղթերը` լրագրողները պարզել են, որ Սոչի շրջանում հեռախոսային կապի միջոցները զգալի փոփոխություններ են կրել, որպեսզի Անվտանգության դաշնային ծառայությունը կարողանա իրականացնի գաղտնալսումներ:

Նաև նշվում է, որ «Ռոստելեկոմում» ներդրվում է փաթեթների խորը ստուգման համակարգեր, ինչը թույլ է տալիս վերահսկել էլեկտրոնային փոստը բանալի բառերի միջոցով: Ռուսական լրագրողների տեղեկություններով` բջջային կապ տրամադրող բոլոր օպերատորները պարտավոր են տեղադրել նման համակարգեր, որից հետո հատուկ ծառայություններն առանց օպերատորի թույլտվության կմիանան դրան և կգաղտնալսեն բաժանորդներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here