տուն Լուրեր Ռուսական ժամանակակից զենքերը թույլ են տալիս ամրապնդել մեր երկրի պաշտպանողունակությունը. Ադրբեջանի գլխավոր...

Ռուսական ժամանակակից զենքերը թույլ են տալիս ամրապնդել մեր երկրի պաշտպանողունակությունը. Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ

82
0

931941805

Ռուսաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին Ռուսատսանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է ադրբեջանցի իր գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ: Հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

«Մենք Գլխավոր շտաբի պետի հետ քննարկել ենք ռազմատեխնիկական հետագա համագործակցության հարցերը, կան դրանք զարգացնելու հնարավորություն: Ե՛վ Ռուսաստանի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հիմնական խնդիրներից մեկը Ղարաբաղյան հարցի լուծումն է, որպեսզի առաջ գնանք և մերժենք դրա լուծման ռազմական ճանապարհը», — ասել է Գերասիմովը:

Հասանովն իր հերթին գոհունակություն է հայտնել ՌԴ-ին՝ ռազմական ոլորտում համագործակցության համար` նշելով որ ՌԴ-ից մատակարարվող ժամանակակից զինատեսակները թույլ են տվել ամրապնդել երկրի պաշտպանողունակությունը: «Վերջին տարիներին այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվում: Այսօր Ադրբեջանի ռազմական ուժերը ստանում են Ռուսաստանից ժամանակակից զինատեսակներ, տանկեր, զրահամեքենաներ, հրետանային համակարգեր: Դա նպաստում է մեր երկրի պաշտպանողունակության մեծացմանը», — ասել է Հասանովը` հույս հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կաջակցեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: