Ռուսական զինագործական ORSIS ընկերությանը դատարանի որոշմամբ հանել են Հայաստանին զենք մատակարարող ընկերությունների դեմ սահմանված սև ցուցակից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Հայաստանի փաստաբանների կոլեգիայի փաստաբան, ռուսական ընկերության շահերը ՀՀ-ում ներկայացնող Ալեքսանդր Սիրունյանը:
ORSIS-ը Հայաստանի զինված ուժերին և մյուս ուժային կառույցներին զենք մատակարարող ընկերությունների դեմ սահմանված սև ցուցակում ներառվել էր ՀՀ ՊՆ հայտարարած մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի ձեռք բերման տենդերի խզումից հետո, որին մասնակցում էր ռուսական ընկերությունը: Ավելի ուշ ՌԴ արդյունաբերաառևտրային նախարարությունը նամակ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որում ընկերության նկատմամբ կայացված որոշումը գնահատվել էր ոչ տրամաբանական:
Տենդերի խզման փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի հատկանիշներով, որն այժմ քննում է ՀՀ ՀՔԾ-ը:
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մեր պահանջը և կասեցրել ՀՀ ֆինանսների նախարարության որոշումը՝ ORSIS-ին այն սուբյեկտների սև ցուցակի մեջ ներառելու առնչությամբ, որոնք իրավունք չունեն պետական գնումների մասնակցել»,- ասել է Սիրունյանը:
Նա նաև ընդգծել է, որ ORSIS-ը վերստին կարող է մասնակցել տենդերների և զենք մատակարարել ՀՀ ուժային կառույցներին: