տուն Սպորտ Ռունին երեք օրից կերկարաձգի պայմանագիրը Մանչեսթերի հետ

Ռունին երեք օրից կերկարաձգի պայմանագիրը Մանչեսթերի հետ

112
0

runi

Այս շաբաթ անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Սպասվում է, որ «կարմիր սատանաների» հետ պայմանագիրը կստորագրվի երեք օրվա ընթացքում։ Նոր պայամանգիրը կգործի մինչև 2019 թվականը, իսկ Ռունին «Յունայթեդում» կստանա շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։ Բացի այդ, սպասվում է, որ մինչև այս մրցաշրջանի ավարտը Ռունին կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ։

Մինչ այդ հաղորդվում էր, որ Ռունին դժգոհ է իր պայմանագրից և պայմաններից «Մանչեսթեր Յունայթեդում» և պատրաստվում է լքել այն։