Երեկ Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն հայտարարել է, որ Ռումինիայի արտաքին քաղաքական օրակարգի երրորդ գլխավոր նպատակը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելուց հետո պետք է լինի Մոլդովայի հետ վերամիավորումը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
«Ցանկանում ենք միասնական պետություն կառուցել», — ասել է Ռումինիայի նախագահը։ Այս հայտարարությունը խորհրդանշական է նաև այն առումով, որ արվում է Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի նախօրեին, որտեղ Մոլդովան և Վրաստանը նախաստորագրելու են Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը։