Իրանի նախագահ Հասան Ռուհանին բացառում է միջուկային օբյեկտների փակման հնարավորությունը, սակայն հույս ունի բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։ Այս մասին գրում է RIA-Novosti գործակալությունը։
«100 տոկոսով՝ ո՛չ»,- հայտարարել է նախագահը The Financial Times-ին տված հարցազրույցում։ Նա հերթական անգամ շեշտել է, որ Իսլամական Հանրապետությունը չի նախատեսում այնքան հարստացնել ուրանը, ինչը թույլ կտա ստանալ միջուկային զենք։
Անդրադառնալով իրանա-ամերիկյան հարաբերություններին՝ Ռուհանին նշել է, որ դրանք բավականին բարդ են և չեն կարող լուծվել կարճ ժամանակահատավածում։ «Չնայած այդ դժվարություններին՝ վերջին 100 օրում առաջացել է որոշակի պարզություն», — հավելել է Ռուհանին։