Իրանի նախագահ Հասան Ռուհանին ակադեմիական ավելի լայն ազատությունների կոչ է արել և հայտարարել, որ անհրաժեշտ է իրանցի գիտնականներին թույլատրել մասնակցել միջազգային համաժողովներին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ելույթ ունենալով Թեհրանի համալսարանում՝ Ռուհանին նշել է, որ իր վարչակազմը թույլ չի տա որեւէ կողմնակալություն համալսարանների նկատմամբ։ Այս հայտարարությունը Ռուհանին արել է վերջին տարիներին համալսարաններում նկատվող տենդենցի կապակցությամբ, համաձայն որի, պահպանողականների գործողությունների արդյունքում, որոշ գիտնականներ լքել են կրթական համակարգը։