Երգչուհի Ռուզաննա Անդրեասյանը պատմում է իր նոր` Հեյ նա նա երգի եւ տեսահոլովակի մասին:
Երգի երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերինը` Գոհար Գզողյանը: Այն ոճային առումով տարբերվում է մնացած երգերիցս` արագ, ռիթմիկ երգ է: Կարծում եմ Քամիներ երգիցս հետո պետք էր նորից հետաքրքիր նորություն: Հուսով եմ, որ այն դուր կգա իմ հանդիսատեսին: Ինձ համար կարևոր է աշխատել պրոֆեսիոնալ մասնագետների հետ, և այս անգամ նույնպես չսխալվեցի այդ հարցում: Երգիս գործիքավորումը կատարել է Սերգեյ Հովհաննիսյանը, միքսը` Լազզարոն, իսկ ձայնագրումը`Արթուր Մկրտչյանը: Տեսահոլովակը նկարահանվել է Սևանա լճի ափին, ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը, օպերատորը` Արտյոմ Աբովյանը: Հագուստներիս հեղինակն է Art Bravo նորաձևության սրահի դիզայներ Արփինե Կոշտոյանը: Ինձ հետ աշխատել են դիմահարդար Աշխեն Կոստանդյանն ու ստիլիստ, վարսահարդար Լիլիթ Հակոբյանը: