Հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, ով 1.35 մլրդ դոլարով «Սբերբանկին» էր վաճառել իր ներդրումային «Տրոյկա դիալոգ» հիմնադրամը, որոշել է ձեռք բերել նոր սեփականություն։ Kommersant-ի տեղեկություններով՝ նա դարձել է 2008 թվականին ստեղծված ներդումային մեկ այլ հիմնադրամի՝ Romanov Property Holdings /RPH/ ներդնող։
Վարդանյանը կգլխավորի ներդնողների մեծ խումբ, որին է պատկանում RPH-ի բաժնետոմսերի 50 տոկոսից ավելին։ Տարբեր հաշվարկներով՝ RPH-ի պատկանող ակտիվները գերազանցում են մեկ միլիարդ դոլարը։