տուն Լուրեր Բլոգ Ռուբեն Ջաղինյանի հրամանը կատարող կացինները չթույլատրեցին կայանել Շարմի դիմաց.Ա.Մուշեղյան

Ռուբեն Ջաղինյանի հրամանը կատարող կացինները չթույլատրեցին կայանել Շարմի դիմաց.Ա.Մուշեղյան

226
0

arman Musheghyan

Ռուբեն Ջաղինյանի “Այս սարն իմն է, այս ծառը իմն է” հրամանը կատարող կացինները չթույլատրեցին չթույլատրեցին կայանել Շարմի դիմաց: Նարեկացի կենտրոն էի եկել և կենտրոնին մոտ կայանելու տեղ չկար, իսկ միակ տեղը նախարարությունների շենքի դիմացն էր: Մի քանի անգամ պտույտ կատարելուց հետո փորձեցի կայանել Շարմի դիմաց, բացատրելով, թե ինչ խնդիր ունեմ և ինչու հեռու չեմ կարող կայանել: Ինձ ասացին, որ դա Մշակույթի նախարարության տարածքն է և նախարարի հրամանով չի թույլատրվում: Ես նկարեցի տարածքը, որտեղ նախարարության նշանը բացակայում է, և պահանջեցի փաստաթուղթ ներկայացնեն, հրամանը նախարարի: Դրանից հետո նրանք խոստովանեցին, որ փաստաթուղթ չկա և նրանք կատարում են Ռուբեն Ջաղինյանի հրամանը: Ի՞նչ է ստացվում, որ ինձ թույլատրեցին ավտոմեքենայով ԱԺ տարածք մուտք գործել, կայանատեղ չլինելու դեպքում, ինձ թույլատրում են Օպերայի բակում կայանել, բայց Ռուբեն Ջաղինյանի հրամանը կատարող կացինները չթույլատրեցին կայանել Շարմի դիմաց: Իհարկե ես, ի վերջո, կայանելու տեղ գտա, բայց դա մեծ ջանքեր պահանջեց:

Այս մասին գրել է Արման Մուշեղյանն իր ֆեյսբուքյան էջում

14

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here