տուն Հասարակություն Իրավական Ռուբեն Հայրապետյանը դեռ չի՞ հարցաքննվել

Ռուբեն Հայրապետյանը դեռ չի՞ հարցաքննվել

279
0

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենը և ՀՖՖ տեխնիկական հսկիչը դեռ չեն ձերբակալվել։ Այս մասին հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ինչպես տեղեկացնում է մամուլի ծառայության պատասխանատու Նաիրա Հարությունյանը, ոստիկանությանը հանձնարարվել է հայտնաբերել և ձերբակալել նրանց։

Armenpress.am  լրատվական ծառայության հարցին ի պատասախան, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է, Նաիրա Հարությունյանը պատասխանել է, որ նա դեռ չի հարցաքննվել։