Աշխարհի ամենահարուստ ընտանիքներից մեկի` Ռոտշիլդների հիմնադրամը` Rothschild Investment Corporation-ը 2014 թվականի առաջին եռամսյակում 7 անգամ ավելացրել է ներդրումները ռուսական «Գազպրոմ» ընկերությունում: Այս մասին վկայում են ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովի տվյալները: Հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Եթե նախկինում հիմնադրամն ուներ 241 հազար դոլարի ներդրում, ապա այս տարվա առջին երեք ամսում այդ գումարը հասել է 1,7 մլն դոլարի: