տուն Սպորտ Ռոսել. «Չեմ ուզում տեսնել վերնագիր, որ սպանել եմ երեխայի»

Ռոսել. «Չեմ ուզում տեսնել վերնագիր, որ սպանել եմ երեխայի»

237
0

New FC Barcelona's president Sandro Rosell celebrates after winning the elections in Barcelona«Բարսելոնի» նախագահ Սանդրո Ռոսելն արգելել է մինչև 7 տարեկան երեխաների անվճար մուտքը «Նոու Կամպ» մարզադաշտ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, ավելի վաղ ձևավորված ավանդույթի համաձայն ծնողները կարող էին անվճար մարզադաշտ բերել մինչև 7 տարեկան երեխաներին` նրանց նստեցնելով իրենց ծնկներին: Բայց հիմա Ռոսելը որոշել է այլ օրենքներ կիրառել:

«Ես ինքս էլ դեմ եմ այդ որոշմանը, սակայն պատասխանատվության տեսանկյունից դա պարտադիր է: Չեմ ուզում տեսնել ԶԼՄ-ների կողմից հրապարակված նյութ, որի վերնագիրն է` «Ռոսելը սպանեց երեխային»: Նախընտրում եմ, որ այն լինի` «Ռոսելն արգելել է երեխաների մուտքը մարզադաշտ»:

Երբ 7 տարեկան էի, հայրիկիս հետ գալիս էի «Նոու Կամպ»: Այդ ավանդույթը ձևավորված էր երկար տարիներ: Իհարկե, եթե լիներ այն ժամանակ, ինքս էլ վատ կզգայի և չէի համաձայնվի ակումբի կայացրած որոշման հետ: Բայց մեր խնդիրը երեխաների մասին մտածելն է և մենք անում ենք դա: Ակնհայտ է, եթե կա ռիսկի գործոն, ապա մենք ընտրության հնարավորություն չունենք»,- նշել է Ռոսելը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here