«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը խոսել է Մադրիդի «Ռեալի» առաջատարներ Կրիշտիանո Ռոնալդուի և Գարեթ Բեյլի մասին։
«Ես լավ գիտեմ Բեյլին, նա շատ մեծ առաջընթաց է գրանցել։ Գարեթն անհավանական ֆուտբոլիստ է, նա համարվում է աշխարհում լավագույններից մեկը, մեծ ներուժ ունի և ընթացիկ մրցաշրջանում հիանալի է հանդես գալիս։
Ես նաև համաձայն եմ, որ Կրիշտիանո Ռոնալդուն համարվում է մոլորակի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը, սակայն ես ամեն օր մարզվում եմ Մեսսիի հետ և գիտեմ, թե ինչպես է նա խաղում։
Ըստ իս՝ Լիոնելը նրանցից լավն է», — բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։