տուն Սպորտ Ռոնալդուն չպետք է ներողություն խնդրեր երկրպագուներից․ Կարվախալ (տեսանյութ)

Ռոնալդուն չպետք է ներողություն խնդրեր երկրպագուներից․ Կարվախալ (տեսանյութ)

202
0

1382214875_extras_noticia_foton_7_0

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Մալագայի» հետ խաղում (2։0) 92-րդ րոպեին իրացրել է 11-մետրանոց հարվածը, որից հետո ներողություն է խնդրել երկրպագուներից ամբողջ խաղի ընթացքում ունեցած պահերը չիրացնելու համար։

Նրա խաղընկեր Դանիել Կարվախալը կարծում է, որ Ռոնալդուն չպետք է ներողություն խնդրեր երկրպագուներից։ «Նա չպետք է ներողություն խնդրեր։ Այո, նա ուներ գոլ խփելու մի քանի հնարավորություն, սակայն չկարողացավ իրացնել դրանք։ Ոչ մի վատ բան տեղի չի ունեցել, հաջորդ անգամ կիրացնի։ Ավելի վատ կլիներ, եթե նա ընդհանրապես պահեր չունենար», — ասել է Կարվախալը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here