տուն Uncategorized Ռոնալդուն` մոր առողջական վիճակի մասին

Ռոնալդուն` մոր առողջական վիճակի մասին

268
0

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է մոր՝ Դոլորեsի առողջական վիճակի մասին:

Վերջինս այսօր գլխուղեղի կաթված էր ստացել, իսկ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը շտապ մեկնել էր Մադեյրա:

«Շնորհակալ եմ բոլորին մայրիկիս աջակցող հաղորդագրությունների համար: Նա հիմա կայուն վիճակում է և գտնվում է հիվանդանոցում: Ես ու ընտանիքս շնորհակալություն ենք հայտնում բժշկական անձնակազմին, որը հոգ է տանում մորս մասին: Շատ եմ խնդրում այս ժամանակահատվածում հարգելու անձնական կյանքի մեր իրավունքը»,- գրել է Ռոնալդուն թվիթերյան իր էջում:

Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, որ բժիշկների կողմից վիրաբուժական միջամտության ժամանակին կատարումը կանխել է հնարավոր ծանր հետևանքները: