տուն Սպորտ Ռոնալդուն մեկ մրցաշրջանում ավելի շատ տիտղոս է նվաճել, քան դու քո ամբողջ...

Ռոնալդուն մեկ մրցաշրջանում ավելի շատ տիտղոս է նվաճել, քան դու քո ամբողջ կյանքում. Ռոնալդուի քույրը` վան Դեյկին

228
0

Կատյա Ավեյրուն` «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը, քննադատել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկին`«Ոսկե Գնդակի» մրցանակաբաշխության ընթացքում նրա պահվածքի համար: Այս մասին գրում է  armsport.am-ը։

Պատասխանելով լրագրողի` Ռոնալդուի բացակայության մասին հարցին, վան Դեյկը կատակել էր. «Նա մրցակի՞ց էր»: Ավելի ուշ, ընդ որում, վան Դեյկն ընդգծել էր, որ դա կատակ էր.

«Մարդիկ իրականությունից դուրս են ապրում: Ինչպիսի համեստություն: Այո, հայտնի էր, որ Կրիշտիանուն չի հաղթելու: Չնայած` թե ՛ անհատական և թե ՛ թիմային կարևոր տիտղոսներին, բայց դա արդեն այլ թեմա է:

Թանկագին Վիրջիլ, այնտեղ, ուր դու գնացել էիր, Կրիշտիանուն հազար անգամ է եղել: Երբ դու մի քանի տարի խաղում էիր ու դեռ ձեռքդ անգամ չէիր մոտեցրել տիտղոսներին, Կրիշտիանուն եռակի չեմպիոն էր, լավագույն ֆուտբոլիստն ու լավագույն ռմբարկուն այն երկրի, որտեղ դու հիմա խաղում ես: Այդ ժամանակ նա քեզնից ավելի երիտասարդ էր: