տուն Սպորտ Ռոնալդուն հնարավոր է համարում չեմպիոնությունը Եվրո 2016-ում

Ռոնալդուն հնարավոր է համարում չեմպիոնությունը Եվրո 2016-ում

102
0

cristiano-ronaldo-l-traf-doppelt-gegen-schlusslicht-rayo-vallecano-

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն վստահ է, որ իր հավաքականն ի վիճակի է պայքարել ամենաբարձր տիտղոսների համար։

«Դա անելը հեշտ չէ։ Մենք այն մակարդակին չենք, ինչ «Ռեալը»։ Բացի այդ, հավաքականում իմ խաղընկերներին այնքան էլ հաճախ չեմ տեսնում։

Պորտուգալիայում ապրում է ընդամենը 10 մլն մարդ, այնպես որ այստեղ թոփ-մակարդակի ֆուտբոլիստներ գտնելն այնքան էլ հեշտ չէ։ Այդ պատճառով Պորտուգալիան չի կարողացել նվաճել կարևոր տիտղոսներ՝ աշխարհի առաջնություն կամ Եվրոպայի առաջնությունը։

Սակայն մենք, միևնույնն է, հավատում ենք։ Պետք է վստահ լինենք, որ մի օր դա ստացվելու է։ Հնարավոր է՝ մենք ինչ-որ բան նվաճենք Եվրո 2016-ում։ Անհամբեր սպասում եմ դրան։ Կարծում եմ՝ դա հնարավոր է», — ասել է Ռոնալդուն։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը Հայաստանի հետ միասին ընգրկված է Եվրո 2016-ի որակավորման փուլի խմբերից մեկում։