տուն Սպորտ Ռոնալդուն կմասնակցի Ոսկե գնդակի մրցանակաբաշխությանը

Ռոնալդուն կմասնակցի Ոսկե գնդակի մրցանակաբաշխությանը

194
0

ADDITION-FBL-FRA-EUR-AWARD-RONALDO

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն հաստատել է, որ հունվարի 13-ին կայցելի Ցյուրիխ, որտեղ կայանալուէ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի պարգևատրման՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։ Այս մասին հաղորդում է AS-ը։

«Ես գնալու  եմ այդ արարողությանը։ Չգիտեմ, թե հաղթելու ինչ հնարավորություններ ունեմ։ Եթե հաղթեմ՝ գերազանց է, իսկ եթե ոչ, ապա կշարունակեմ օգնել «Ռեալին» հաղթել, ինչպես դա արել եմ նախկինում»,- ասել է Ռոնալդուն։

Տեղեկացնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ Ռոնալդուն հնարավոր է չայցելի Ցյուրիխ՝ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հետ լարված հարաբերությունների պատճառով։ Վերջինս նոյեմբերին հայտարարել էր, որ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստ է համարում Մեսսիին, ով ի տարբերություն Ռոնալդուի, ավելի քիչ ժամանակ է անցկացնում վարսավիրանոցում։

Հիշեցնենք նաև, որ «Ոսկե գնդակին» հավակնում են նաև Լիոնել Մեսսին և Ֆրանկ Ռիբերին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here