Արդեն տեղելացրել ենք, որ Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր՝ ճանաչվելով տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։
Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Ռոնալդուն ընդամենը 3 տոկոսով է առաջ անցել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիից։ Հարցվածների 27,99% քվեարկել է Կրիշտիանոյի օգտին (1365 միավոր), 24,72%-ը՝ Լեոյի (1205)։ Մյունխենցիների կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ստացել է ձայների 23,36%-ը։
Չորրոդը Զլատան Իբրահիմովիչն է, հինգերորդը՝ Նեյմարը, վեցերորդը՝ Անդրես Ինյեստան։ Քվեարկությանը մասնակցել է 184 գլխավոր մարզիչ և հավաքականի ավագ, ինչպես նաև 173 լրագրող։