Երեկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում ոչ-ոքի (2։2) է խաղացել Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Ընթացիկ՝ 2013/14 մրցաշրջանում Ռոնալդուն արդեն դարձել է 8 գոլի հեղինակ։ Այս գոլը պորտուգալացու 14-րդ գոլն է Չեմպիոնների լիգայում 2013 թվականին, ինչը ռեկորդային ցուցանիշ է եվրոպական այդ հեղինակավոր մրցաշարում։ Այս մասին գրում է Infostrada-ն։