տուն Սպորտ Ռոնալդուն բաց կթողնի «Գալաթասարայ»-ի հետ հանդիպումը

Ռոնալդուն բաց կթողնի «Գալաթասարայ»-ի հետ հանդիպումը

244
0

ronaldo_1428936c

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի նոյեմբերի 27-ին կայանալիք թուրքական «Գալաթասարայ»-ի հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի տնային խաղին: Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:

Պատճառը ֆուտբոլիստի վնասվածքն է, որը նա ստացել է Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Ալմերիայի» հետ խաղում (5:0): Ռոնալդուն ստիպված է եղել լքել խաղադաշտը երկրորդ խաղակեսի սկզբին:

«Ռեալի» գլխավոր մարզիչը չի ցանկանում Ռոնալդուի առողջությունը ռիսկի տակ դնել՝ Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Վալյադոլիդի» հետ հանդիպումից առաջ, որը կկայանա նոյեմբերի 30-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here