տուն Սպորտ Ռոնալդուն արժանի է Ոսկե գնդակին․ Սերխիո Ռամոս

Ռոնալդուն արժանի է Ոսկե գնդակին․ Սերխիո Ռամոս

184
0

url

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարծիք է հայտնել իր թիմակից Կրիշտիանո Ռոնալդուի՝ «Ոսկե գնդակը» ստանալու հնարավորությունների մասին, ինչպես նաև անդրադարձել է Լիոնել Մեսսիի վնասվածքին։

«Իմ կարծիքով՝ այո՛, իհարկե Կրիշտիանո Ռոնալդուն արժանի է այս մրցանակին։ Միշտ ասում են, որ անհատական մրցանակները կապված են թիմային հաջողությունների հետ։ Սակայն ես կարծում եմ, որ հատկապես այս տարի նա ապացուցել է, որ համարվում է աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստ։

Մեզանից ոչ ոք ոչ մի ֆուտբոլիստի վատը չի ցանկանում։ Մեսսին «Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստներից է։ Ցավոք, ֆուտբոլում նման բաներ տեղի են ունենում, մենք մեքենա չենք և երբեմն ստիպված ենք լինում տանել նման վնասվածքները», — ասել է Ռամոսը։ Այս մասին հաղորդում է AS-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here