Երեկ «Ոսկե գնդակին» արժանացած Կրիշտիանո Ռոնալդուն հայտարարել է, որ ամռանը ցանկացել է վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ արդեն մեկ անգամ հանդես է եկել:
«Ֆերդինանդը («Յունայթեդի» պաշտպանը — խմբ.) խոսել է ինձ հետ և փորձել համոզել վերադառնալ «ՄՅՈւ»: Ռիոն իմ լավագույն ընկերն է: Մենք միասին երկար տարիներ խաղացել ենք «Յունայթեդում» և հարևաններ էինք քաղաքում: Նա հոյակապ մարդ է:
Ես մտածում է այդ ակումբ վերադառնալու մասին, այն շարունակում է իմ սրտում մնալ: 6 տարի խաղացել եմ «ՄՅՈւ»-ում և սիրում եմ այն: Այնտեղ շատ ընկերներ ունեմ, որոնց մաղթում եմ ամենայն բարիք»,- ասել է Ռոնալդուն: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: