Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող, աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն բարդացրել է ոտքի վնասվածքը Չեմպիոնների լիգայում «Ատլետիկոյի» հետ եզրափակիչ հանդիպման ժամանակ (4:1): Այս մասին հաղորդում է Marca-ն:
Հիշեցնենք, որ հարձակվողը խաղադաշտում է անցկացրել 120 րոպե, իսկ վերջում դարձել է գոլի հեղինակ: Այժմ ազգային հավաքականի բժիշկներն ու մարզչական շտաբն աշխատում է Ռոնալդուի վերականգնման վրա: Որոշ կանխատեսումների համաձայն` պորտուգալացին կարող է բաց թողնել Աշխարհի առաջնության խմբային փուլը, որում Պորտուգալիան հանդիպելու է Գերմանիայի, Գանայի և ԱՄՆ-ի հավաքականների հետ: