Երեկ արտառոց միջադեպ է արձանագրվել Լիբերտադորեսի գավաթի «Սանտա Ֆե» (Կոլումբիա) — «Ատլետիկո Մինեյրո» (Բրազիլիա) խաղի ժամանակ:
Մրցակցի երկրպագուները մետաղադրամ են նետել բրազիլացիների հանրահայտ կիսապաշտպան, Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Ռոնալդինյոյի վրա: Խաղի վերջում էլ երկրպագուներից մեկը մտել է խաղադաշտ և գրկախառնվել 34-ամյա ֆուտբոլիստի հետ: Խաղն իր վերջո ավարտվել է 1:1 հաշվով: