Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ կիսապաշտպան Մարկո Ռոյսը և պաշտպան Մատս Հումելսը այս ամռանը չեն լքի գերմանական ակումբը։ Մինչև հիմա լրահոսում հայտնված տեղեկություններով՝ Ռոյսի ծառայութոյւններով եհտաքրքրված է «Բավարիան», իսկ Հումելսի՝ «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Մարկո Ռոյսն ու Մատս Հումելսը կմնան «Բորուսիայում» նոր մրցաշրջանում։ Չկա որևէ պատճառ, որ նրանցից ինչ-որ մեկը հեռանա մեզնից։ Ինչու՞ գնան։ Մատսը գնա՞ «Յունայթեդ» 20 մլն եվրոյով․․․ Թո՛ղ մոռանան այդ գումարի մասին», — ասել է Կլոպը։ Այս մասին հաղորդում է Sky.de-ն։