Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ատլետիկոն» մտադիր է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկո Ռոյսին։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոյսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ՝ չստորագրելով նոր պայմանագիր, ինչը նշանակում է, որ արդեն այս տարի Ռոյսի համար հրաժարադրամը կազմում է 35 մլն եվրո, իսկ հաջորդ տարի կկազմի՝ 25 մլն։
Ռոյսն, իր հերթին, ասել է, որ իրեն լավ է զգում Դորտմունդում և հեռանալու պատճառ չի տեսնում։