Դորտմունդի «Բորուսիայում» Հենրիխ Մխիթարյանի թիմակից Մարկո Ռոյսը կարող է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն վերջիններս պետք է վճարեն 40 միլիոն ֆունտ ստերլինգ: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Գերմանական ակումբն իր պայմանը փոխանցել է «Մանչեսթեր Յունայթեդին», ում համար Ռոյսի տեղափոխությունը կարևոր հարցերից մեկն է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ: 40 միլիոն վճարելով Ռոյսի համար` «Յունայթեդը» կսահմանի իր իսկ տրանսֆերային ռեկորդը: