Ինչպես արդեն հայտնել էինք երեկ տեղի ունեցավ «Ռոմա»-«Բորուսիա» հանդիպումը:
Իտալական «Ռոմա»-ն չկարողացավ հաղթանակ տոնել Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում: Այս մասին հայտնում են միջազգային մարզական պորտալները:
Հռոմի Օլիմպիական մարզադաշտում «գայլերի» Եվրոպայի լիգայի շրջանակներում հյուրընկալել էին Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ին: Հանդիպման առաջին կեսի 32-րդ րոպեին Զանիոլոն առաջ մղեց տան տերերին:
«Ռոմա»-ն չկարողացավ պահպանել առավելությունը և խաղի ավելացված 5-րդ րոպեին «Բորուսիա»-ն անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարված: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր հայտացուցակից:
Այս տուրից հետո «Ռոմա»-ն J խմբում 5 միավորով մնում է առաջատարի դիրքում: