Իտալիայի Ա սերիայի 10-րդ տուրում «Ռոմայի» մրցակիցը հետնապահ «Կիևոն» էր: Հռոմեական ակումբը հաղթանակ տոնեցին նվազագույն 1:0 հաշվով. միակ գնդակը 67-րդ րոպեին խփեց Մարկո Բորյելոն:
Այս հաղթանակով «Ռոման» պատմական ռեկորդ սահմանեց, քանի որ Ա սերիայի պատմության մեջ դեռևս ոչ մի թիմի չէր հաջողվել մեկնարկային 10 խաղում 10 հաղթանակ տոնել: