Դորտմունդի «Բորուսիայի» 33-ամյա դարպասապահ Ռոման Վայդենֆեյլերն առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի հավաքական: Վայդենֆեյլերն ասել է, որ երջանիկ է հավաքականում խաղալու հնարավորություն ստանալու համար, ինչպես նաև անհամբեր սպասում է հավաքականին միանալուն։
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը նոյեմբերի 15-ին կխաղա Անգլիայի, իսկ 19-ին՝ Իտալիայի հավաքականի դեմ։ Ինչպես տեղեկացնում է sportbild.bild.de — ն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հրապարակել է թիմի կազմը, որը կնախապատրաստվի անգլիացիների և իտալացիների դեմ ընկերական խաղերին: