Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ կընդունի «Ռոմային»։ Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խաղից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ընդհանուր հայտացուցակում

16 տուրից հետո «Ռոման» 32 միավորով չորրորդն է, «Ֆիորենտինան»՝ 17 միավորով 14-րդը։
«Ֆիորենտինա»-«Ռոմա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին։