Իրանի նախագահ Հասան Ռոհանին գերմանական Süddeutsche Zeitung պարբերականի համար սյունակ է գրել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ռոհանին սյունակում գրել է, որ իր երկիրը ցանկանում է բարելավել երկկողմ հարաբերությունները ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև մյուս երկրների հետ: Նրա խոսքերով` Իրանը մտադիր է հանել լարվածությունը, որ առկա է վերջին տարիներին:
Այդուհանդերձ, Իրանի նախագահը հայտարարել է, թե անհնար է մոռանալ այն ամենը, ինչ տեղի է ունեցել վերջին 60 տարում, սակայն կոչ է արել ապագային միտվել: Ռոհանին վերջում շեշտել է, որ Իրանը պատրաստ չէ հրաժարվել խաղաղ միջուկային ծրագրից, սակայն երբեք չի փորձել ստեղծել իր միջուկային զենքը: