Իրանի նախագահ Հասան Ռոհանին ամերիկյան Financial Times թերթին տված հարցազրուցում հայտարարել է այն մասին, թե չի հանդուրժի, որ երկրում միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվեն:
Նա հաստաստել է, որ Իրանը չի պլանավորում միջուկային զենք ստեղծել, իսկ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ ունի:
Ռոհանին ասել է. «Իրանի և ԱՄՆ-ի միջև խնդրի 35-ամյակը շատ բարդ է: Այն չի կարող լուծվել մի քանի օրում: Մենք պետք է թուլացնենք լարվածությունը և քայլ առ քայլ վստահության մթնոլորտ ստեղծենք»,- նշել է նա: