Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոբինյոն գերազանցել է լեգենդար ֆուտբոլիստ Պելի ցուցանիշը` Չիլիի դարպասը խփած գոլերի քանակով: Այս գիշեր Բրազիլիան ընկերական խաղում 2:1 հաշվով առավելության է հասել Չիլիի նկատմամբ: Այս խաղում առաջին գոլը խփել է Հալկը, իսկ երկրորդը` Ռոբինյոն, ինչը թվով 9-րդ գոլն էր այդ թիմի դարպասին: Մինչ այդ պահը հարավամերիկյան այդ հավաքականի դարպասը Բրազիլիայի հավաքականում ամենաշատը գրավել էր Պելեն, ում անվան դիմաց գրանցված է ութ գոլ:
Խաղից հետո Ռոբինյոն ասել է, որ իր բախտը միշտ բերել է Չիլիի հավաքականի հետ խաղերում, սակայն ինքը չի էլ պատկերացրել, որ թիմային ռեկորդ է սահմանել: