տուն Հասարակություն Իրավական Վերաքննիչ դատարանը մերժել է գլխավոր դատախազության բողոքը

Վերաքննիչ դատարանը մերժել է գլխավոր դատախազության բողոքը

185
0

Այսօր սեպտեմբերի 2-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացականյանի նախագահությամբ մերժել է Գլխավոր դատախազության բողոքը քննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

Ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հաստատված փաստ էր համարել Ռոբերտ Քոչարյանին վերագրվող Սաhմանադրական կարգը տապալելու մեղադրանքը։ Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ այդպիսով խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթարյանի նախագահությամբ, այսօր մերժել է Գլխավոր դատախազության մեկ այլ բողոք՝ հաստատելով, որ խախտվել է նաև Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Սեդրակ Քոչարյանը հանցագործություններ է կատարել։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր պաշտպանների բողոքն այս հայտարարությունների դեմ։ 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here