տուն Քաղաքական Հայաստան Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունը շարունակվում է

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունը շարունակվում է

244
0

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Դատարանում պաշտպանական կողմը մի քանի միջնորդություն է ներկայացրել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումների վերաբերյալ:

Ըստ ամբաստանյալների` մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 300.1 (Սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով:  Հետևաբար, ինչպես իրենք են նշում, արարքը քրեականացնող անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ է տրվել: Քրեկան օրենսգրքի 300.1 հոդվածը մեկնաբանվել և կիրառվել է խտրական: Սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը սահմանող քրեաիրավական նորմը եղել է անորոշ և չի բավարարել օրենքի իրավական չափանիշներին, ուստի անձը չի կարող հետապնդվել և դատապարտվել: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեկան հետապնդում չէր կարող հարուցվել վերջինիս անձեռնամխելիությունը հաղթահարված չլինելու պատճառով:

Մեղադրող կողմը ներկայացված միջնորդություններն ամբողջությամբ անհիմն անվանեց:

«Պաշտպանության կողմը քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումների վերաբերյալ շատ երկար խոսեց: Միջնորդություններում դրված փաստարկները բազմազան էին`իրավականից մինչև ոչ իրավական, ընդհուպ քաղաքական, ընդհուպ վարույթի դատավարական նպատակները ամբողջությամբ անտեսող և այլ նպատակներ հետապնդող»,- իր ելույթում ասաց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

Նա փաստարկների վերջին խմբին չանդրադարձավ: Միայն ընդգծեց, որ դրանք դատարանում ասելու բան չեն և ենթակա են մերժման: Դատախազը մանրամասնությամբ ներկայացրեց օրենքը որպես հակափաստարկներ:

Հայկ Մագոյան